Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի հինգերորդ տուրում ուժերը չափեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Արոնյանը խաղում էր սպիտակներով: 54-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Նախորդ չորս տուրերում Արոնյանը կրել է մեկ պարտություն և գրանցել չորս ոչ ոքի:
Այս պահի դրությամբ Արոնյանը վաստակած 2 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Հաջորդ տուրում Լևոնի մրցակիցը կլինի ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինը: