Grand Chess Tour-ի արագ շախմատի երրորդ տուրում Սենթ Լուիսում (St. Louis) տեղի է ունեցել 6-րդ տուրը։ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, հաղորդում է Grand Chess Tour-ի պաշտոնական կայքը:
Ադրբեջանցի գրոսմայստերի հետ Լևոն Արոնյանը խաղացել է սև ֆիգուրներով և հաղթել նրան՝ 1:0 հաշվով:
Այժմ հայ շախմատիստը մրցաշարի առաջատարն է 6 միավորով:
Երկրորդ տեղը 4 միավորով զբաղեցնում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), իսկ երրորդ տեղը՝ չինացի շախմատիստ Դին Լիրենը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավիին, իսկ երկրորդ տուրում սպիտակներով վստահ հաղթանակ էր տարել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին ։ Արագ շախմատը բաղկացած կլինի 9 տուրերից, իսկ հետո տեղի կունենա կայծակնային շախմատի 18 տուր: