Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում հայկական շախմատի առաջատարը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր:
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: