Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ՀՀ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Բերեզովսկին փոխարինում է գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանին:
Նշենք, որ Բերեզովսկին որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», «Սոչիում» և Հայաստանի հավաքականում:
Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), որը մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: