Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ակնկալում է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնվաճի «Ոսկե գնդակը»։
Մարզիչի կարծիքով դե Լիխտը կդառնա լավագույն երիտասարդ խաղացող, իսկ Դիբալան օրերից մի օր՝ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ ։
«Յուվենթուս»-ի մարզիչը նաև խոսել է նախորդ խաղում պորտուգալացի հաձակվողի խաղի մասին․
«Կրիշտիանուն հաջողության հասավ նախորդ խաղում չնայած որոշ անախորժություններին: Այժմ նա ուղղակի պետք է աճի կատարելության տեսանկյունից»,- ընդգծել է Սարին:
Նշենք, որ այս տարի «Ոսկե գնդակ»-ի 30 հավակնորդների անուններ են հայտնի դարձել: Ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ունի Չեմպիոնների լիգայի անցած՝ 2018-19 թթ. մրցաշրջանի հաղթողը՝ «Լիվերպուլ»-ը (7 ֆուտբոլիստ), 5 հոգի ունի «Մանչեստեր Սիթի»-ն, իսկ «Բարսելոնա»-ն՝ 4։ Հավակնորդների թվում է նաև Լիոնել Մեսսին։
«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանանա դեկտեմբերի 2-ին: