Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Հունաստանին:
Բաթում քաղաքում ընթացող շախմատի՝ Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում հանդես եկող Հայաստանի՝ տղամարդկանց ընտրանին 3:1 հաշվով հաղթանակ է տարել Հունաստանի նկատմամբ:
Թիմային մրցաշարի վերջին տուրում հաղթական են հանդես եկել Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի են խաղացել։