Շախմատի՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Արամ Հակոբյանը մրցաշարի առաջատարների շարքում է։
Առաջնության 6-րդ տուրում հայ շախմատիստը ուժերը չափել է Հնդկաստանը ներկայացնող մրցակցի հետ, որի նկատմամբ հասել է առավելության։
Մրցաշարին ներկայացված հայ շախմատիստներից Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Արթուր Դավթյանը պարտություն է կրել:
Այս պահի դրությամբ Արամ Հակոբյանը և Ուկրաինայի ներկայացուցիչը 5-ական միավորով մրցաշարի առաջատարներն են: