Այսօր տեղի կունենա «Դյուդելանժ» «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը:Նախախաղային մամուլի ասուլիսում երևանյան ակումբի հոլանդացի կիսապաշտպան Ֆուրգել Նարսինգը ասել է, որ թիմը կենտրոնացած է խաղի վրա և պատրաստ է պատմություն կերտել: Ըստ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի՝ մեր թիմը գոհ չի մնա ոչ-ոքիից և կփորձի կրկին հաղթել: Վարդան Մինասյանը նշել է, որ Լյուքսենբուրգի թիմը ավելի մեծ փորձ ունի եվրոպական մրցումներում և անցած տարի նրանք խաղացել են Եվրոպա լիգայի որակավորման փուլում, բայց միևնույնն է իրենք փորձելու են ամեն ինչ անել, որ հասնեն հաղթանակի:
Խոսելով վաղվա խաղի կարևորության մասին, որում, եթե,հաջողության հասնի, «Արարատ Արմենիան» դուրս կգա խմբային փուլ, Մինասյանը շեշտեց, որ նման խաղերում պետք է այնպես անել, որ խաղացողների ուսերին դրված չափազանց մեծ պատասխանատվությունը չխանգարի նրանց խաղադաշտում:
Նշենք նաև,որ արդեն հրապարակվել է բուքմեյքերների կարծիքը, ըստ որի՝ ֆավորիտ է «Դյուդելանժը», որի հաղթանակը գնահատվում է միջինը 2․30 գործակցով,Հայաստանի չեմպիոնի հաղթանակը գնահատվել է 3․10 գործակցով, իսկ ոչ-ոքին՝ 3,40:
Հիշեցնենք,որ Երևանում «Արարատ Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին:
Armenia Today-ը հաջողություն է մաղթում հայկական թիմին այս պատասխանատու խաղի ժամանակ: