Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի ընթացքում Հայաստանը ներկայացուցնող Ռազմիկ Քուրդյանը նվաճել է արծաթե մեդալ։ 110 կգ քաշային կարգի եզրափակիչում նա մրցել է իրանցի Շահրոխ Աբուզար Միքայեիլիի դեմ, ում պարտվել է 0։1 հաշվով։
80 կգ քաշային կարգում հայազգի մարզիկ Վիգեն Նազարյանը գրավել է բրոնզե մեդալ՝ 5:3 հաշվով հաղթանակ տանելով իրանցի մարզիկ Քամրան Աբդոլռեզա Արղաշիի նկատմամբ։
Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ 65 կգ քաշային Արման Խաչիկյանը, նույնպես նվաճել է բրոնզե մեդալ։ Նա 9:8 հաշվով պարտության է մատնել Հոջաթ Հասան Ռեզաեիին։