Բարսելոնան ամբողջովին փոխում է «Կամպ Նոու» ստադիոնի խաղադաշտը։ Լուսանկարները հրապարակել է Sky Sport-ը։
«Մի անհանգստացեք, աշխատանքները կավարտվեն մինչեւ մրցաշրջանի մեկնարկը»,- գրում է Sky Sport-ը Ինստագրամում։
Օգոստոսի 4-ին Բարսելոնան «Կամպ Նոուում» կընդունի Լոնդոնի «Արսենալին»։ Թիմերը կվիճարկեն կատալոնական ակումբի լեգենդար նախագահ Ժոան Գամպերի անվան գավաթը։
Իսպանիայի առաջնությունում առաջին տնային հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 25-ին՝ ընդունելով «Բետիսին»: