Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Արթուր Ավետիսյանը հանդես գալով սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում՝ վաստակել է 14․900 միավոր՝ առաջ անցնելով թուրք Իբրահիմ Չոլակին և ավստրիացի Վինցենս Յոհան Հյոկին։