Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում 49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը 4։1 հաշվով առավելության հասավ ռումինացի Կոսմին Գիրլեանուի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Արթուր Հովհաննիսյանն այս մրցամարտից հետո ապահովեց Եվրոպական երկրորդ խաղերի բրոնզե մեդալը: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը կմենամարտի իռլանդացի Ռեգան Դալիի հետ:
Նշենք, որ Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերում ներկայացնում է 37 մարզիկ:
Մինսկ-2019-ում Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը արծաթե և Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալակիր:
Հավելենք, որ Մինսկ-2019-ին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական երկրորդ խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թ․ Օլիմպիական խաղերի համար որակավորում ապահովող տվող: