Լոզանում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովի ժամանակ կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2026 թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։ Իտալիայում արդեն 4-րդ անգամ կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը։
Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացրել էր նաև Ստոկհոլմը:
2022 թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունի Պեկինը:
Ձմեռային Օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1924 թ․ ֆրանսիական Շամոնի քաղաքում: Իսկ Կորտինա դ’Ամպեցոն 1956 թ․ արդեն մեկ անգամ ընդունել է խաղերը: