Մինսկում ընթանում է բռնցքամարտի Եվրոպական առաջնությունը։
Այսօր, մրցումային 3-րդ օրը Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան հայազգի 3 մարզիկներ: Նրանք են՝ Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով կփորձի տանել 2-րդ հաղթանակը:
Հաղթանակի պարագայում բռնցքամարտիկները դուրս կգան քառորդ եզրափակիչ: