Հունիսի 22- ին Անգլիայի մայրաքաղաքում տեղի կունենա Bellator London մրցարշավը ( հայտնի է նաև Bellator 223 անվանումով ): Գեղարդ Մուսասին չեմպիոնի գոտին կպաշտպանի ամերիկացի անպարտելի Ռաֆայել Լովատո կրտսերի դեմ մրցամարտում :
Մուսասին (45-6-2) Bellator- ում հասցրել է արդեն երեք մենամարտ անցկացնել՝ հաղթանակ տանելով ՝ Ալեքսանդր Շլեմենկոյի , Ռաֆայել Կարվալյոյի ( մարտի արդյունքում նվաճելով միջին քաշային կարգում չեմպիոնի գոտին ), ինչպես նաև Ռորի Մաքդոնալդի նկատմամբ : Այժմ Գեղարդին սպասվում է տիտղոսի երկրորդ պաշտպանություն։
BJJ Վարպետ Լովատոն (9-0-0) Bellator- ում անցկացրել է 5 մարտ։ Այս մրցարշավում Գեղարդ Մուսասին Լովատո կրտսերի համար առաջին լիիրավ մրցակիցն է։
Bellator 223 մասնակիցների մրցակցային ցուցակ՝
* Ահարոն Չելմերս – Ֆրեդ Ֆրիման ,
* Չառլի Ուոռդ – Ջասթին Մուռ ,
* Ֆաբիան Էդվարդս – Ջոնաթան Բոսուկու ,
* Մայքլ Շիպման – Կոստելո Վան Ստինիս ,
* Մելվին Մանհոյֆ – Քենտ Կաուպպինեն ,
* Ջեյմս Գալախեր – Ջերեմիա Լաբիանո ,
* Փոլ Դեյլի – Էրիկ Սիլվա ,
* Գեղարդ Մուսասի – Ռաֆայել Լովատո կրտսեր։