Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 4-րդն է՝ 84 միավորով։ Առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Ադրբեջանը և Թուրքիան:
Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու կազմում չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը, բրոնզե մեդալներ նվաճեցին Կարապետ Չալյանը և Կարեն Ասլանյանը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային չէր։