Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների հավաքականը Աբովյան քաղաքում սկսում է ուսումնամարզական հավաքը: Այս մասին հայտնել է հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը։
Տղամարդկանց հավաքականում ընդգրկված է 11 ծանրորդ։
Աշխարհի առաջնությանը մասնակցող 5 երիտասարդ մարզիկները հավաք են անցկացնում Երևանում` Օլիմպավանում, իսկ կանանց թիմը՝ Ծաղկաձորում է:
Բոլոր հավաքները կավարտվեն մարտի 7-ին: Այս կերպ թիմերը նախապատրաստվում են առաջիկա մրցաշարերին, իսկ մեծահասակների ընտրանին պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: