ԱՄՆ-ում Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն ուղևորների պատճառով, որոնք զրույցի ընթացքում աջակցություն են հայտնել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Օդանավակայանի տեսանյութը հրապարակվել Է Twitter-ում։
«Delta Airlines-ը անձնական զրույցի համար ինքնաթիռից դուրս է հրավիրել Թրամփի կողմնակիցներին», – գրել է տեսանյութի հեղինակը:
Հրապարակված կադրերում դիմակով տղամարդը վիճում է կնոջ հետ, որը նրան հեռախոսով նկարահանում է և ասում, որ Թրամփը Ամերիկայի պատմության մեջ լավագույն նախագահն է: Մեկ այլ կին, որին, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռից իջեցրել են այդ տղամարդու հետ միասին, նստած է սպասասրահում և լաց է լինում։