Վահեն է։ Տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել ավտովթարից հետո՝ ծայրահեղ ծանր վիճակում, ջերմային (թերմիկ) այրվածքներով, մարմնի 80% ախտահարմամբ: Այս մասին հայտնում է ԲԿ-ն։
«10 ամիս անց դրական դինամիկան նկատելի է։ Բուժանձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Վահեն դուրս է եկել ծանր վիճակից և սկսել է վերականգնողական բուժում ստանալ:
Այժմ սկսել է քայլել քայլակով և կրկնակի ուրախացնում է, երբ քայլում է ինքնուրույն»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ։