Մեկնարկել է ընդդիմադիր ուժերի հանրահավաքը:
Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը,Ազատության հրապարակում օրեր առաջ լրագրողների հետ զրույցում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել էր Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ փետրվարի 20-ի հանրահավաքը տարբերվելու է նախորդներից:
Հարցին՝ ո՞րն է լինելու այդ տարբերությունը, Վազգեն Մանուկյանը նշել էր, որ այս անգամ ավելի շատ մարդ է լինելու: