«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, հուշագրի ստորագրումից առաջ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ մանրամասնելով.
«Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիրաժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ մենք այսօր իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին։
Մանրամասները՝ տեսանյութում։