Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռ 30 տարի առաջ։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան ու տնտեսապես զարգացած Արցախի ու Հայաստանի հանրապետությունների, հանուն մեր սահմանների անձեռմխելիության, ինչպես նաև մեր հասարակության համերաշխության։
Այս մասին իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը։
Նա անդրադարձել է նաև դաշինքի ներկայացուցիչների ձերբակալություններին։
«Ողջ իրավապահ համակարգը հատկապես քարոզարշավի վերջին օրերին մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն է լծված։ Անհասկանալի հրավերներ բաժիններ, անօրինական խուզարկություններ, ձերբակալություններ․․․»,-ասաց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե ՞լ է 2018թ․-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար՝ Ս․ Սարգսյանն արձագանքեց․
«Ինձ կարող է միայն Աստված ներել»։
Մանրամասները՝ տեսանյութում․