Հունիսի 4-ին Թուրքիան վերաբացել է Իրանի հետ սահմանային Աղրը նահանգի Գյուրբուլաք և Նախիջևանի հետ սահմանային Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետերը՝ ուղևորափոխադրումների համար։ Այս մասին, Habertürk լրատվականի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, փոխանցում է«Ռազմինֆո»-ն։
Որոշումը կայացվել է երկրում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացման շրջանակներում։
Թուրքիան Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին փետրվարի 23-ին փակել էր այդ երկրի հետ իր բոլոր անցակետերը, այդ թվում՝ Իգդիր նահանգի սահմանը։