Armenia Today-ը ներկայացնում է Մոսկվայի Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության շրջանակներում տաղավարի վարձակալության, կառուցման և կիրառման պատմությունը:
Լուսանկարներում «Ադրբեջան» տաղավարն է, որը ժամանակին կոչվել է №71 «Ատոմային էներգիա» տաղավար (գտնվում է Մոսկվայի Ժողտնտեսության ցուցահանդեսում, «Խաղաղության» պողոտա 119, 71 շենք):
Երբ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները Մոսկվայի իշխանությունների հետ պայմանագրեր կնքեցին տաղավարի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ, նրանց խնդիրն այն էր, որ տաղավարն անպայման լինի 68 – րդ՝ «Արմենիա» տաղավարի կողքին և տեսքով հայկական տաղավարից ավելի «սոլիդ» լինի, իսկ ներսում՝ ավելի գեղեցիկ։
Մի քանի տարի անց, այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը շուրջ 15 796 419,23 ռուբլի ծախսեց, տաղավարը վերջապես բացվեց։
Նրանք, ովքեր պայմանագիր են կնքել, մոռացել են փոքր, բայց շատ կարևոր մանրամասների մասին։
- «Ատոմային էներգիա» №71 տաղավարը, այժմ ՝ «Ադրբեջան»-ը, 1954 թվականին կառուցել են երկու ճարտարապետներ ՝ Ռ.Ա. Բեգունցը, Ս. Ի. Նիկուլինը, որոնցից առաջինը ազգությամբ հայ է:
- Նա, ով մտնում է Ադրբեջանի տաղավար, անմիջապես տեսնում է Ադրբեջանի մասին ցուցահանդեսը նույն ձեւաչափով, որտեղ մինչեւ այդ ներկայացված է եղել Հայաստանի տաղավարը։
- Ցուցահանդեսի շրջանակներում հրապարակվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Շուշիի ամրոցի լուսանկարը:
Հուսով ենք, որ ռուսական կողմը կարձագանքի այս հաղորդագրությանը և լուսանկարը կհանվի ցուցահանդեսից:
Այժմ մի քիչ ադրբեջանական կողմից տաղավարի վարձակալության պատմության մասին։
2014 թվականի սեպտեմբերի 15-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել։ Նշված համաձայնագրի հիման վրա 77:02:0018011:354 կադաստրային համարով №71 «Ատոմային էներգիա» տաղավարը ադրբեջանական կողմին է հանձնվել 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման: Համաձայնագրի համաձայն՝ շինարարա-մոնտաժային և այլ աշխատանքներն իրականացվում է ադրբեջանական կողմի ուժերով:
Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու կողմերի լիազոր մարմիններն են ՝
– ռուսական կողմից՝ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը
– ադրբեջանական կողմից՝ Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը։
Սակայն 2014 թվականի սեպտեմբերի 30-ին հայտարարվեց, որ միակ մատակարարից գնումներ են կատարվում թիվ 71 տաղավարի նորոգման աշխատանքների կատարման նպատակով։
Գնման միակ մատակարարը Ռուսաստանի ԱԴԾ «Ատեքս» ՍՊԸ-ն է, պայմանագրի գինը կազմել է 15 796 419,23 ռուբլի, ինչը հաստատվում է 2014 թվականի սեպտեմբերի 30-ի միակ մատակարարից (կապալառուից, կատարողից) գնման ընթացակարգի արձանագրությամբ:
«Ատեքս» ՍՊԸ-ն պետական ձեռնարկություն է, որը զբաղվում է շինարարական վերահսկողությամբ։ Ձեռնարկությունն իրականացնում է դաշնային նշանակության օբյեկտների կառուցումը։ Ի թիվս այլ նախագծերի՝ ձեռնարկությունը հանդես է եկել որպես կապալառու ՌԴ շինարարության եւ վերանորոգման հետևյալ ռեզիդենտների հետ՝ «Ново-Огарево», «Горки-9», «Завидово», «Русь».։
Քանի որ շինարարական և դրան հարակից աշխատանքները պրոֆիլային են գնման մատակարարի համար, ենթակապալառուների ներգրավում պայմանագրով չի նախատեսվում:
Այս հոդվածը գրելու պահին չի հաջողվել որևէ տեղեկություն գտնել ադրբեջանական կողմի այս կամ այն աշխատանքների իրականացման մասին: