Երևանից-Բաքու մեկնած օդանավը տեղափոխել է Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին News.am-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
«Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ նախօրեին լրատվական հարթակներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանից մասնավոր օդանավ է մեկնել Բաքու։