Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է ստեղծել «Վեցի հարթակ»՝ համագործակցության զարգացման համար, հայտնում է РИА новости-ին։
«Մենք այսօր իմ եղբոր ՝ Ալիեւի հետ քննարկել ենք վեց երկրներից ՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ ցանկության դեպքում՝ Երեւանից, Հայաստանից պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը։ Դա լավ համագործակցություն կլիներ տարածաշրջանի զարգացման համար»,-ասել Է Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում Ալիևն ու Էրդողանը մի շարք ուշագրավ հայտարարություններ են արել, որոնք սերտորեն առնչվում են Հայաստանին։ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրը, Սևանը և Երևանն իրենց պատմական հողերն են, իսկ Էրդողանը նշել է, որ Հայաստանը պետք է «խելքի» գա։