«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների առկայության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
«Հայաստանի ինքնիշխան հանրապետություն։ Սյունիք։ Որոտան գյուղի մատույց։
Ադրբեջանցի զինվորներ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ իրենց մտահոգությունն էին հայտնել մարզում սահմանների հստակեցման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքապետերն արձանագրել են, որ սահմանի փոփոխության հետևանքով հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան մարզային կենտրոնը: