Իրանի բանակը երկրի հարավում մոտ ժամանակներս լայնածավալ զորավարժություններ կսկսի: Այս մասին հայտնել Է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին:
«Զորավարժությունները կանցկացվեն ցամաքային զորքերի մարտունակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև այդ ուժերը կառավարող ստորաբաժանումների պաշտպանունակության պահպանման և բարձրացման նպատակով ՝ երկրի հարավարևելյան շրջաններում և Իրանի այլ մասերում օպերատիվ դոկտրինի (մարտադաշտում ուժերի օգտագործմամբ) հիման վրա անհավասար մարտ վարելու ճանապարհով», – ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հեյդարին:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է․
«Երկրի սահմանների անվտանգությունը մեր կարմիր գիծն է»։
Նա նշել է, որ ցամաքային զորքերն իրենց ողջ հզորությամբ տեղակայված են արևելյան, հարավարևելյան, արևմտյան, հարավարևմտյան և հյուսիսարևմտյան սահմաններում և վճռականորեն պաշտպանում են Իսլամական Հանրապետության սահմանները: