Հունվարի 12-ին Շուշիի մոտակայքում ավտովթարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Յագուբով Հասան Հուսեյն օղլուն (Yaqubov Həsən Hüseyn), ևս երկու զինծառայող, որոնց անունները չի նշվում, վիրավոր են։ Այս մասին գրել է Ռազմ․info-ն։
Դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննությունն է սկսվել։
Նշենք, որ նույն օրը Ղուբաթլուի ուղղությամբ ավտոմեքենայով ընթանալիս ականի պայթյունից մահացել էր նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության կապիտան Մուխթարով Սանան Իլգար օղլուն (Muxtarov Sənan İlqar oğlu), իսկ վարորդը, ում անունը ևս չի նշվել, վիրավոր է։