Ականի պայթյունից մահացել է ադրբեջանական բանակի զինվոր Ջավադով Ռաշադ Ֆարզալիօղլուն։
Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: