Հունվարի 22-ին Արցախի Ջաբրայիլի (Մեխակավան) շրջանում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից Սուլթանով Ազեր Ալիօղլուն (ծնված 1974 թ.) վիրավորվել է ականի պայթյունից:
Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը։
Նշենք, որ նախօրեին Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից մահացել է ադրբեջանական բանակի զինվոր Ջավադով Ռաշադ Ֆարզալիօղլուն։