Թբիլիսիում Վրաստանի կառավարության հարակից տարածքում քաղաքացիների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ ցույցի ընթացքում ցուցարարներն իշխանությանը 48 ժամ ժամանակ են տվել՝ պահանջները կատարելու համար: Այս մասին հաղորդում է Аliq.ge-ն:
Ցուցարարները պահանջում են վերացնել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումները՝ վերականգնել տրանսպորտի գործունհեությունը, բացել ուսումնական բոլոր հաստատությունները, վերացնել «պարետային ժամը»:
Օգտատերերն իրենց բողոքն էին հայտնում կառավարության կայացրած վերջին որոշման հետ կապված՝ սահմանափակումների վերաբացումը հետաձգելու հետ կապված:
Ցուցարարների մեծ մաը զբոսաշրջային ոլորտի աշխատողներ էին, որոնք գրեթե մեկ տարի է, ինչ եկամուտ չունեն, իսկ պետությունից որպես օգնություն միայն 2 անգամ մեկանգամյա 300-ական լարիի չափով օգնություն են ստացել: Լեռնադահուկային հանգստավայրերում ժամանցի, սննդի օբյեկտները չեն բացվի մինչև մարտի 1-ը, իսկ այդ ժամանակ լեռնադահուկային սեզոնը մոտենում է ավարտին: Որպես բողոքի նշան ցուցարարները ներկայացել էին դահուկներով ու հատուկ արտահագուստով:
Քաղաքացիներին միացել էին նաև ընդդիմադիր գործիչները:
Կառավարության շենքի մոտ կայացած ցույցին զուգահեռ, ցույցեր են անցկացվել նաև Թբիլիսիի տարբեր այլ կետերում: Մզիուրի այգում, օրինակ, պահանջում էին վերականգնել դասապրոցեսը օֆլայն ռեժիմում: