Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 546 նոր դեպք, 17 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացրին Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 456 մարդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 518 դեպք, բուժվել է 242 085 մարդ, մահացել` 3 055 պացիենտ: