Ադրբեջանը 62 քրեական գործ է հարուցել «Ղարաբաղյան պատերազմում հայկական ռազմական հանցագործությունների փաստերով, այս մասին Интерфакс Азербайджан-ի փոխանցմամբ՝ հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
«62 հոգուց 21-ի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, այդ թվում՝ Հայաստանի 4 քաղաքացիների և 17 օտարերկրյա վարձկանների», – ասել է Իլհամ Ալիևը՝ գերատեսչության կոլեգիայի նիստում, որը նվիրված է 2020 թվականի արդյունքներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: