Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ են արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա»:
Այս լուրերի հետքերով Armenia Today-ը կապ հաստատեց ՏԿԵ նախարարության հետ։
Նախարարությունից ասացին, որ այս մասին ահազանգեր ստացել են, սակայն կոնկրետ տեղեկություն այս պահին չունեն։ Խոստացան տեղեկություն ստանալուն պես հայտնել մեզ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ լուրեր նույնպես տարածվեցին, սակայն ՏԿԵՆ-ն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը հերքեցին։