Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այց է սկսել, որի շրջանակներում այցելել է Ադրբեջան և ՌԴ։ Նախատեսվում է նաև նրա այցը Թուրքիա։