Ֆիզուլիի շրջանում երեք քաղաքացիական անձինք են պայթել ականի վրա։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը։
Տուժածներից մեկը մահացել է, մյուս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։