Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտնել Է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին:
«Հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն 2021 թվականի փետրվարի կեսերին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Դրանց ընթացքում պլանավորվում Է նաև փոխգործակցություն մշակել որոնողա-փրկարարական գործողություններ եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ անցկացնելիս»,- Риа Новости-ին տված հարցազրույցում հայտնել Է դեսպանը՝ մեկնաբանելով եռակողմ ձեւաչափով զորավարժանքները կրկնելու հավանականությունը:
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային զորավարժությունները, որը կրում Էր «Ծովային անվտանգության գոտի» անվանումը, անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին. ամփոփելով դրանց արդյունքները՝ իրանցի զինվորականները վստահություն Էին հայտնել, որ վարժանքներն անցկացվելու են նաեւ հետագայում: Վարժանքների կրկնակի անցկացումը, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը, կապված Է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ստեղծված իրադրության հետ: