Փետրվարին «Аэрофлот»-ը կվերսկսի կանոնավոր թռիչքները Մոսկվայից Ալմաթի (Ղազախստան), Բաքու (Ադրբեջան), Երևան (Հայաստան) և Դելի (Հնդկաստան)
Այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Մոսկվա-Երևան երթուղով դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, հետադարձ թռիչքները՝ երկուշաբթի, կիրակի օրերին և երկու թռիչք հինգշաբթի օրերին:
Միևնույն ժամանակ, «Аэрофлот»-ը նաև ավելացնում է դեպի Նուր-Սուլթան (Ղազախստան), Մինսկ (Բելառուս), Բիշքեկ (Ղրղզստան) և Կահիրե (Եգիպտոս) թռիչքների հաճախականությունը, ինչպես նաև բացում է թռիչքներ Սանկտ Պետերբուրգից Մինսկ:
Ավիատոմսերի գները սկսվում են 8600 ռուբլուց (61 000 դրամ)՝ մեկ տոմսի համար։