Առաջին բեռնատար գնացքը Թուրքիայից հասավ Ռուսաստան (Կալուգա)։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Տարածաշրջանային զարգացման գործակալության մամուլի ծառայությունից, հաղորդում է TACC-ը:
«Թուրքիայից առաջին կոնտեյներային գնացքը հասել է Կալուգա՝ Բաքու-Թբիլիսի-Կարս միջազգային երկաթուղային միջանցքով»,- ասված է հայտարարության մեջ:
15 կոնտեյներից բաղկացած գնացքը տեղափոխում էր կենցաղային տեխնիկա, մասնավորապես` գազօջախներ և աման լվացող մեքենաներ: Գնացքը մեկնում էր թուրքական Մարշանդիզ կայարանից դեպի սահմանային Ախալքալաքի (Վրաստան) կայարան:
«Այնտեղ բեռնարկղերը վերաբեռնվում էին 1435 մմ տրամաչափի հարթակներից մինչև 1520 մմ տրամաչափի հարթակներ՝ այնուհետև անցնում Վրաստանով և Ադրբեջանով դեպի Ռուսաստանի նշանակման կայան՝ Վորսինո (Կալուգայի մարզ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև երկաթուղային բեռնարկղային ծառայության գործարկումը կապահովի բեռնափոխադրումների բարձր արագությունն ու անվտանգությունը «անխափան ցամաքային երթուղով»,- ասված է հաղորդագրության մեջ: