Վրաստանի վարչապետի պաշտոնը լքած Գիորգի Գախարիան այսօր հայտնել է, որ նման որոշում է կայացրել երկրում իրադրության ապաէսկալացման համար:
Վարչապետը հրաժարական է տվել ընդդիմադիր Նիկա Մելիայի հարցով թիմի հետ տարաձայնությունների պատճառով, որին դատարանը որոշել է կալանավորել գրավի չվճարման պատճառով:
Գախարիան անընդունելի է համարում ընդդիմադիր գործչի ձերբակալությունը, որը, նրա խոսքերով, կարող է երկրում քաղաքական իրավիճակի սրացում առաջացնել: Վրաստանի ՆԳՆ-ը դադարեցրել է Մելիայի ձերբակալության գործընթացը վարչապետի հրաժարականից հետո։
«Ես կարծում եմ, որ երկրի ներսում դիմակայությունը սպառնում է Վրաստանի ապագա ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։ Այդ պատճառով, ես հայտարարել եմ իմ հրաժարականի մասին ՝ հույս ունենալով նվազեցնել բևեռացումը և իրավիճակի ապաէսկալացումը», – գրել է Գահարիան Twitter-ում ։
Ավելի վաղ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը Գախարիայի փոխարեն առաջադրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: