Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ գերատեսչությունն աշխատում է Նիկա Մելիայի կալանավորման հարցի շուրջ, որը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ՆԳՆ-ն հստակ ժամկետներ չունի դատարանի որոշման կատարման համար։
Նախարարը չի հստակեցրել, թե հատկապես երբ է կատարվելու ձերբակալությունը։
Ավելի վաղ ոստիկանությունը Թբիլիսիում հանրահավաքի 25 մասնակիցների էր ձերբակալել:
Հիշեցնենք, որ Մելիան մեղադրվում է 2019 թ.-ի հունիսի 20-ի անկարգությունները կազմակերպելու մեջ, երբ հարյուրավոր ընդդիմադիրներ փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք։ Մինչև կալանքը որպես խափանման միջոց ընդունելը դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 30 հազար լարի գրավը և պարտավորեցրել էր Մելիային էլեկտրոնային թևնոց կրել։
2020 թ.-ի հոկտեմբերին Մելիան կրկին ընտրվել էր պատգամավոր։ 2020 թ.-ի նոյեմբերի 1-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, նա հրապարակային հանել էր էլեկտրոնային թևնոցը և այն նետել ամբոխի մեջ։
Այս միջադեպից հետո դատարանն ավելացրել էր գրավի գումարը՝ այն դարձնելով 40 հազար լարի։ Սակայն ընդդիմադիր գործիչը հրաժարվել էր վճարել այն։
Թբիլիսիի դատարանը Մելիային ձերբակալելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց` իր որոշումը կապելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ, ինչի պատճառով իր թիմում անհամաձայնություններ է ունեցել։