Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱԳՆ է կանչել Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆերազմենդին՝ կապված Թեհրանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Անկարան խախտել է Իրաքի ինքնիշխանությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:
Իրանի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ Անկարան Թեհրանից ոչ թե իր դեմ հանդես գալու, այլ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում է աջակցություն ակնկալում:
Նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին քրդական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Թեհրանը դեմ է հանդես գալիս թուրքական ներխուժմանն Իրաք, ինչպես նաև կոչ է անում Անկարային այդ երկրի տարածքից դուրս բերել իր զորքերը և հարգել միջազգային սահմանները: