Մարտի 1-ից Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված արգելքների մեղմացման հաջորդ փուլը մարտի 8-ն է. գրում է aliq.ge-ն:
Այսօրվանից Վրաստանում՝
կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:
Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը: