ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների Վրաստան այցի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ժողովրդավարության ուղիները քաղաքակիրթ չեն։ Մենք գնում ենք դժվարին ճանապարհով դեպի զմրուխտյա քաղաք»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Վլադիմիր Պոզների այցը Թբիլիսի բողոքի ցույցով ավարտվեց Վրաստանում: Բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են հյուրանոցի այն շենքը, որտեղ նա բնակվում էր, և ձվերով հարվածներ հասցրել: Նրանք անընդունելի են համարում Պոզների ժամանումը, քանի որ, նրանց կարծիքով, վերջինս չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մասնավորապես, դա պայմանավորված է Պոզների այն հայտարարություններով, որ Աբխազիան երբեք չի լինի Վրաստանի մաս:
Արդյունքում Պոզները ստիպված էր լքել Թբիլիսին ոստիկանական ուժերի ուղեկցությամբ և Մոսկվա թռչել Վրաստանի ավիաուղիների չարտերային չվերթով:
2010-ին՝ Վրաստանի պատերազմից երկու տարի անց, Վլադիմիր Պոզներն ասել էր. «Սաակաշվիլին սխալ էր: Ամերիկացիները չօգնեցին, Ռուսաստանն էլ պատասխանեց: Դա Վրաստանի կողմից ռազմական ներխուժում էր, որի արդյունքում Վրաստանը ընդմիշտ կորցրեց Աբխազիան: Աբխազիան այլևս երբեք չի լինի Վրաստանի մաս: Եվ, իհարկե, այս իմաստով Սաակաշվիլին մեծապես «օգնեց» իր երկրին»:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրն ասաց, որ Մոսկվան «խստորեն դատապարտում է ծայրահեղ ազգայնականների ագրեսիվ գործողությունները Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացիների դեմ»: