Իրանի ատոմային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանցում վթար է տեղի ունեցել: Այս մասին հայտում է TASS-ը՝ նշելով, որ վթարը տեղի է ունեցել այսօր՝ Իրանի Նաթանզե քաղաքի ատոմային օբյեկտում։
Վթարի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեխրուզ Քամալվանդին: Նա նշել է, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Քամալվանդին հայտնել է, որ պատահարի պատճառները պարզվում են, և վթարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ: