Ռուսաստանը ծրագրում է ապրիլի 15-ից սահմանափակել ավիափոխադրումները Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հնարավոր է սահմանափակումները պահպանվեն մինչև մայիսի 31-ը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում:
Նշվում է, որ այս պահին Թուրքիայում հանգստանում են ՌԴ 25-30 հազար քաղաքացիներ: Հայտնի չէ, թե որոշման ընդունումից հետո ինչպես է կազմակերպվելու նրանց փոխադրումը Ռուսաստան:
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով ՝ վերջերս կորոնավիրուսով Ռուսաստան վերադարձածների գրեթե 80% -ը ժամանել է Թուրքիայից:
Գոլիկովան նշել է նաև, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է Թուրքիայի բոլոր նահանգներում: