Լեռնային Ղարաբաղի թեման, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցում: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քիչ առաջ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցի համատեքստում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են նաև ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունները համակողմաանի ամրապնդելու մասին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Ադրբեջան, որտեղ նույն օրը 6 «առանց փողկապի» հանդիպում էր ունեցել Ալիևի հետ, որը տևել է մոտ 6 ժամ։ Իսկ հետո արդեն կայացել է պաշտոնական բնույթի հանդիպումը։