Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 219 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 294 540 դեպք: Ապաքինվել է ևս 301 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 132:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 925 անձ: