Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Վիկտոր Խրենինը Բաքվում ստորագրել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև 2021 թվականի երկկողմ համագործակցության պլանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բանակցությունների ընթացքում Հասանովն ու Խրենինը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ Բաքուն բոլոր ուղղություններով մեծ նշանակություն է տալիս Բելառուսի հետ համագործակցությանը, այդ թվում ՝ ռազմական ոլորտում: Վիկտոր Խրենինը, իր հերթին, կարևորել է նման հանդիպումներն ու փոխայցելությունները՝ երկկողմ ռազմական կապերի հետագա ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համատեղ գործունեությունը, փորձի փոխանակման նպատակով մասնագետների խմբերի այցելությունների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուս նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է նաև Բաքվի և Մինսկի հաջող համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում:
Նախագահը բելառուսական կողմին վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը մնացած բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: